Ապրիլի 7-ին, ժամը 15:00-ին, Արա Սարգսյանի տուն-թանգարանում կանցկացվի «Նեմեսիս» խորագրով միջոցառումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և քանդակագործ Արա Սարգսյանի ծննդյան 113-ամյակին:
ՀՀ նկարիչների միության յոթ վաստակաշատ գեղանկարիչներ կստեղծեն լայնածավալ մի հորինվածք` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և մեծ վարպետ Արա Սարգսյանի ծննդյան 113-ամյակին: Կտավը կնվիրվի Արա Սարգսյանի տուն-թանգարանին:
Կցուցադրվի «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի հայկական տարազների հավաքածուն: Միջոցառման որոշ դրվագներ տեղ կգտնեն Արա Գևորգյանի նոր ստեղծագործության տեսահոլովակում, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: